Skip to main content

Ավարտում եմ աշխատանքս ՀՀ վարչապետի աշխատակազմում, կհանդիպենք նորընտիր ԱԺ-ում. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ավարտում է աշխատանքը վարչապետի աշխատակազմում և այսուհետև հանդես է գալու որպես պատգաավոր:

«Սիրելի հայրենակիցներ, ավելի քան 5 տարի տևած աշխատանքից հետո ավարտում եմ աշխատանքս Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատասխանատու պաշտոնում բարձր վստահության ու ընձեռած հնարավորության համար։

Ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում պետական կառավարման համակարգի գործընկերներիս կառուցողական աշխատանքի ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության համար։

Վարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի։

Կհանդիպենք նորընտիր Ազգային Ժողովում»,- գրել է Չախոյանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31