Skip to main content

«Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ-ի հետ կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները․ եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ․ Բելոզերով

«Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և լիովին կատարում են իրենց պարտավորությունները Հայաստանում, հայտնել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը:

Նա նշել է, որ «Ռուսական երկաթուղիները» մտադիր են պահպանել ՀՀ հետ երկաթուղու կոնցեսիոն պայմանագրով կնքված պայմանները, և եթե պայմանները փոխվեն կամ դադարեցվեն, նրանք իրավունք ունեն ակնկալել իրենց ներդրումների վերադարձ։

««Ռուսական երկաթուղիները» զարմացած և շփոթված էին, երբ մամուլից տեղեկացան հայկական երկաթուղիների վրա վարձակալության վճարի հնարավոր կիրառման մասին։ Երբեք դիվիդենտներ չեն վճարել, ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,-հայտնել է Օլեգ Բելոզերովը։
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ երկաթուղու հետ կապված քննարկում չի եղել, բայց դիրքորոշումը նույնն է, դա մեր սեփականությունն է և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։

«Ուզում ենք բարեկամական ձևով այս խնդիրը լուծենք, բայց նաև կարող է հարց ծագել, որ մենք դե յուրե որոշում կայացնենք, թե անհամաձայնություն կա, հետո կգնանք Արբիտրաժում կքննարկենք»,-նշել էր նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031