Skip to main content

Թրամփը հայտարարել է «պատմական համաձայնագիր» ձեռք բերելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ շարժումը ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ «պատմական համաձայնագրի» ձեռք բերման մասին՝ այն անվանելով Գազայի հատվածում նոր պաղեստինյան կառավարության ձևավորման ուղղությամբ կարևոր քայլ։

«…Խաղաղության խորհուրդը պատմական համաձայնության է հասել ՀԱՄԱՍ-ը և Գազայի հատվածում մյուս բոլոր զինված խմբավորումներն ամբողջությամբ զինաթափելու վերաբերյալ։ Սա հսկայական քայլ է ամուր խաղաղության և անվտանգության ուղղությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

ԱՄՆ նախագահը երախտագիտություն է հայտնել միջնորդներին՝ Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային, աջակցության համար: Թրամփի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի և նրա դաշնակից պաղեստինյան խմբավորումների զինաթափումը պետք է տեղի ունենա փուլ առ փուլ։

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաները AFP-ին հաստատել են ԱՄՆ-ի հետ համաձայնության ձեռք բերումը: Իսրայելը, սակայն, դեռևս մեկնաբանություններ չի տվել այս հարցի վերաբերյալ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31