Դա առնվազն չի նպաստում խաղաղությանը. Միրզոյանն անդրադարձել է Նախիջևանում «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» փառատոն-կոնգրեսի անցկացմանը

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձել է Նախիջևանի ինքնավար հանրապետությունում կազմակերպվելիք «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսին։

«Մենք քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, որ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը և դրա հովանավորումը կամ աջակցությունը Ադրբեջանի պետական կառույցներից չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության, միմյանց քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման այդ մեծ խոսույթի և գործընթացի շրջանակում, որը մենք Ադրբեջանի մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք։

Քանի անգամ հրապարակավ մեր հանձնառությունները վերահաստատել ենք, ստորագրված թղթեր ունենք և դեռ կունենանք։ Այո, այս հարցում մենք չունենք համաձայնություն»,- նշել է նա։

Ադրբեջանական ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, միջոցառումն անցկացվելու է հունիսի 18-19-ը Օրդուբադում՝ Նախիջևանում Ադրբեջանի նախագահի ներկայացուցչության, գիտության և կրթության նախարարության, Նախիջևանի պետհամալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի համատեղ կազմակերպմամբ:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031