Գնում ենք խիստ խափանման միջոցի. Վարդապետյանը խոսել է Վեդիում անչափահաս քույրերի սեռական բռնության դեպքի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցրել է՝ Վեդիում անչափահաս քույրերին սեռական բռնության ենթարկելու դեպքն իրենց ուշադրության ներքո է։

«Վարույթը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության անմիջական ուշադրության ներքո»,- ԱԺ-ում հայտարարել է դատախազը:

Վարդապետյանը հավելել է՝ դեպքի մասին տեղեկացել է անմիջապես, երբ այն հանրայնացվել է։

Անդրադառնալով մտահոգություններին, թե ինչո՞ւ մինչև այժմ այս դեպքով կալանավորված անձ չկա, դատախազն ասել է՝ կարճ ժամանակ հետո խափանման միջոցի վերաբերյալ մտահոգությունը դուրս կգա։

«Այս մասով գնում ենք խիստ խափանման միջոցի»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:

Ներքին գործերի նախարարությունից հերքել են այս տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930