ԱՄԷ-ին ջախջախիչ պատասխան կտրվի Իրանի դեմ գործողությունների դեպքում. «Խաթամ ալ-Անբիա»

«Եթե Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքից Իրանի դեմ որևէ գործողություն իրականացվի, մենք ջախջախիչ պատասխան կտանք»։ Այդ մասին հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է Pars Today-ը։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վերջին օրերին Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ ոչ մի հրթիռային կամ անօդաչու սարքերով հարձակում չեն իրականացրել։ Եթե նման գործողություններ տեղի ունեցած լինեին, մենք դրա մասին կհայտարարեինք ուղղակիորեն և միանշանակ։ Հետևաբար, այդ երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը լիովին հերքվում է և զուրկ է որևէ արժանահավատությունից։

Մենք Արաբական Միացյալ Էմիրությունների պատասխանատու անձանց և քաղաքական ղեկավարներին հայտարարում ենք. ձեր երկիրը, լինելով իսլամական հող, չպետք է ամերիկացիների և սիոնիստների, ինչպես նաև նրանց ռազմական ուժերի ու տեխնիկայի համար ապաստարան դառնա և դավաճանի իսլամական աշխարհին ու մահմեդականներին։

Ցավոք սրտի, Արաբական Միացյալ Էմիրություններն այսօր վերածվել է ամերիկացիների և սիոնիստների՝ իսլամական աշխարհի թշնամիների գլխավոր ռազմաբազաներից մեկի և տարածաշրջանում անկայունության հիմնական աղբյուրի, ինչպես նաև նրանց ռազմական ուժերի ու տեխնիկայի զգալի մասի տեղակայման վայրի։

Հակաիրանական մթնոլորտ ստեղծելով, զրպարտությամբ և օգնության կեղծ աղերսանքներով հնարավոր չէ լուծել որևէ խնդիր և խեղաթյուրել միջազգային իրավիճակը։

Եթե մինչ այժմ մենք զսպվածություն ենք ցուցաբերել ձեր քարոզչության և իսլամական համայնքի ու Իրանի թշնամիներին ցուցաբերվող օգնության հանդեպ, ապա միայն հանուն անվտանգության և հաշվի առնելով այդ երկրում մեր մահմեդական եղբայրների ու քույրերի վիճակը։

Զգուշացնում ենք. եթե Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքից որևէ գործողություն ձեռնարկվի իրանական կղզիների, նավահանգիստների կամ մեր ափամերձ շրջանների դեմ, մենք ջախջախիչ և ամոթալի պատասխան կտանք»,- «Խաթամ ալ-Անբիա»-ի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ալիքը։

Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին Արաբական Միացյալ Էմիրություններն Իրանին մեղադրում է լայնածավալ հարձակման մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031