Կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից է․ 2020-ին ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցության սեղանի շուրջ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի հայտարարություններից մեկին։

Վարչապետը տեսանյութը վերնագրել է․ «Կալուգացի օլիգարխը և բելառուսական խոսույթը»։

«Կալուգացի օլիգարխն ասում է՝ Հայաստանն իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր՝ ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախաատրաստությանը՝ դա՞ էր մեր շանտաը, թե՞ այն, երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում, չեն ընդունում, դա է՞ր մեր շանտաժը»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հարցնում է՝ 2018-ի հեղափոխությունից առա՞ջ ով էր շանտաժ անում։

«Կամ լավ, հեղափոխությունից առաջ գնանք։ Եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվականի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված, որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին, ո՞վ էր շանտաժ անում, էդ ժամանակ մենք չկայինք։ Եվ դրան նախորդող իրադարձություննե՞րն ինչպես տեղի ունեցան։

Վերադառնալով 2022 թվականին․ մենք շանտաժ էինք անում, դրա համար ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարե՞ց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, 90-ականների սկզբին, երբ որ Արծվաշենն ընկնում էր, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն է տվել, բա էդ ժամանա՞կ ով էր շանտաժ անում։

Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխն ում կողմից է ընդհանրապես։ Այս հարցին պետք էր անդրադառնալ դեռ 2022 թվականին, երբ կալուգացի օլգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Էդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները։ Բա սրա պատասխանն ինչո՞ւ չի հնչել մինչև էսօր»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930