Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղկեպսակ դրեցին հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Արարողության մեկնարկից առաջ հուշահամալիրում կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը։Այնուհետև Ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նախարարները, Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930