2025 թվականին Հայաստանի օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալն աճել է

2025 թվականի առաջին 11 ամիսներին Հայաստանի օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը գերազանցել է՝ հասնելով 5,3 միլիոն մարդու։

Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5 միլիոն 308 հազար 136 մարդ։

Այդ ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 5 միլիոն 180 հազար 864 մարդ։ «Շիրակ» օդանավակայանում նույն ցուցանիշը կազմել է 127 հազար 272 մարդ։

Նշենք, որ 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 4 միլիոն 946 հազար 98 մարդ։ Այսպիսով, 2025 թվականին ուղևորափոխադրումները, 2024 թվականի ցուցանիշների համեմատ, աճել են 362 հազար 38-ով կամ 7,3%-ով։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930