Իրանը միաժամանակյա հրթիռային հարձակում է իրականացրել Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի և Քուվեյթի վրա, հաղորդում է Pars Today-ը։
Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ամբողջ երկրում օդային տագնապի ազդանշաններ են հնչել, հաղորդում է Al Jazeera-ն։
«Քաղաքացիներին կոչ ենք անում հանգստություն պահպանել և տեղափոխվել մոտակա անվտանգ վայր»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Իր հերթին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը «ակտիվորեն արձագանքում են» հրթիռային և անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին։
Ըստ նախարարության հայտարարության՝ ամբողջ երկրում լսվող ձայները «շարունակվող մարտական գործողությունների արդյունք են», որոնց մասնակցում են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Կատարի իշխանություններն, իրենց հերթին բարձր մակարդակի վտանգավորության տագնապ են հայտարարել։







































