ՀՀ Երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մանրամասնել է, թե ինչով է զբաղվելու իրենց կուսակցությունները մինչեւ առաջիկա համապետական ընտրությունները։
«Մենք հայտարարում ենք, որ Հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը՝ «Գնա, որ գնան» կարգախոսի ներքո՝ տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով:
Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն՝ համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր և ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին»,- ասել է նա։
Նշենք, որ Հանրապետականն ընտրություններին չի մասնակցելու։






































