Netflix-ը հրաժարվել է Warner Bros Discovery-ն գնելու գործարքից, որը կնքվել էր 2025 թվականի դեկտեմբերին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Netflix-ի գործադիր տնօրենների հայտարարությունը։
Նրանց խոսքով՝ Warner Bros Discovery-ն Paramount-ի առաջարկը առավել շահավետ է համարել։
Netflix-ը պետք է վճարեր 27,75 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց, իսկ Warner Bros. Discovery-ի ընդհանուր արժեքը, ներառյալ ընկերության պարտքերը, կազմում էր 82,7 միլիարդ դոլար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Paramount-ը պատրաստակամություն է հայտնել վճարել մինչև 31 դոլար մեկ բաժնետոմսի դիմաց։ Այդ առաջարկի դեպքում գործարքի ընդհանուր արժեքը կկազմի 111 միլիարդ դոլար, գրում է The New York Times-ը։
Իրենց հայտարարության մեջ Netflix-ի գործադիր տնօրենները ընդգծել են, որ գործարքը « ֆինանսապես այլևս գրավիչ չի թվում»։






































