Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա ԱՄԷ-ում՝ մարտի սկզբին․ Զելենսկի

Ուկրաինա-Ռուսաստան-ԱՄՆ պատվիրակությունների հաջորդ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա ԱՄԷ-ում մարտի սկզբին, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄԷ-ում մարտի սկզբին։ Մենք պետք է վերջնականապես ամփոփենք մեր ձեռք բերածը՝ իրական անվտանգությունը երաշխավորելու և առաջնորդների մակարդակով հանդիպմանը նախապատրաստվելու համար։ Այս ձևաչափը կարող է շատ բան լուծել։ Վերջին հաշվով, առաջնորդներն են որոշում հիմնական հարցերը»,-իր երեկոյան ելույթում ասել է Ուկրաինայի նախագահը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930