Մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում և այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք․ Սեյրան Օհանյան

Ակնհայտ է, որ բավականին լուրջ և բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված և այդ իրավիճակի պատասխանատուն այսօրվա իշխանություններն են։ Այս մասին Գյումրիում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է, որ նրանց ղեկավարության օրոք՝ յոթ տարիների ընթացքում, ամեն տարի ունեցել ենք ձախողումներ, անհաջողություններ, ոչ ադեկվատ պահվածքի արդյունքում պատերազմ, պատերազմում պարտություն, զիջումներ, մեր շահերից չբխող սահմանազատում և սահմանագծում, և այս ամենը նրա պատճառով է, որ նրանք գտնվում են պարտադրանքի և ճնշումների ներքո։

Եվ ակնհայտ է, որ այսօր մենք շատ պատասխանատու փուլ ենք մտնում, և այդ պատասխանատվությունը մենք միասնաբար պետք է կրենք, և մենք այսօր այստեղ ենք, որպեսզի նաև գյումրեցիների հետ համատեղ փոխադարձ վստահության, փոխադարձ հարգանքի, մեկը մյուսին լրացնելու, հարցերի, առաջարկությունների միջոցով լրացնենք այն ծրագիրը, այն բոլոր քայլերը, որ մենք պետք է իրականացնենք։ Այն քայլերը, որոնք որ առաջին հերթին պետք է արժանապատվությունը հայ ժողովրդի վերականգնել, և այդ արժանապատվության վերականգնման ճանապարհին պետք է թույլ չտանք, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվեն»,– ասել է Օհանյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728