Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման հատվածում ունենալու ենք բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման համար արված ծախսերը»:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Աջափնյակի կայարանի հանձնարարականի տրամաբանությունը այն է, որ բիզնես կենտրոնը ֆինանսապես, բիզնես տրամաբանությամբ հետաքրքիր կլինի և որոշակիորեն կմեղմի այն ծախսերը, որը իրականացնելու ենք կայարանի կառուցման համար»,- նշել է նա:
Անդրադառնալով աշխատանքներին՝ քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանը հայտնել է, որ մրցութային կարգով դիմած ընկերությունները իրենց առաջարկելու են կայարանի հարակից տեղանքում հայեցակարգային լուծումներ ինչպես քաղաքաշինական բովանդակությամբ, այնպես էլ ներդրումային ծրագրի՝ բիզնես քեյսի մշակմամբ, որով կարող են ներդրումային փաթեթ ձևավորել:






































