Մահացել է Տեր Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը

Փետրվարի 20-ին կյանքի 85 տարում երկարատև հիվանդությունից վախճանվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

Նշվում է, որ փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ին, Սուրբ Գայանե վանքում տեղի կունենա եկեղեցու կարգը, իսկ փետրվարի 24-ին՝ ժամը 11:00-ին, հընթացս սուրբ պատարագի կկատարվի հանգուցյալ սրբազանի վերջին օծումը, ապա՝ հուղարկավորության արարողությունը:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728