Պարզվել է այսօր Աբելյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասնակից վիրավորների և մահացածի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարզվել է՝ մահացածը Երևանի բնակիչ 45-ամյա Արսեն Վարդանյանն է, վիրավորներն են՝ Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ենոքյանը, 18-ամյա Ներսես Սահակյանը, 42-ամյա Հայկ Աբելյանը, Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Ստեփան Մկրտչյանը, Երևանի բնակիչներ 24-ամյա Արմեն Հակոբյանը, 32-ամյա Դավիթ Զաքարյանը և 41-ամյա Գագիկ Սարգսյանը։
Մասնակից մյուս անձանց ինքնությունները այս պահին պարզվում են։
Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։






































