Դեսպան Խաչատրյանը և Լյուբչանսկին քննարկել են Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպման ընթացքը

Փետրվարի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Վիվիեն Լյուբչանսկիի հետ։

Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպմանը քննարկվել է 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Դեսպան Խաչատրյանը վերահաստատել է Ֆրանկոֆոնիայի հոբելյանական խաղերը Երևանում բարձր մակարդակով հյուրընկալելու Հայաստանի հանձնառությունը։ Ընդգծել է Ֆրանկոֆոնիայի խաղերի կարևորությունը՝ որպես ֆրանկոֆոն մշակույթի և արժեքների տարածմանն ու ֆրանսերեն լեզվի զարգացմանը նպաստող նշանավոր միջոցառում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728