Նիկոլ Փաշինյանը դասախոսելու է Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»․ Factor

Ս․թ․ փետրվարի 25-ին Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում (PISM) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում» թեմայով դասախոսություն կկարդա։ Այս մասին գրում է Factor-ը։

«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը փոփոխություններ է կրում իր արտաքին քաղաքականության մեջ։ Ռուսաստանի հետ նախկին պաշտոնական դաշինքը, որը պարտադրվել էր հանգամանքների բերումով, աստիճանաբար հավասարակշռվում է Եվրամիության և ԱՄՆ-ի հետ ավելի սերտ կապերով։

Ավելին, Ղարաբաղի շուրջ ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո, Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատեցին՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։

Մոտ ապագայում նախատեսվում է խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանների բացում, առևտրի վերսկսում։ Ամերիկյան աջակցությամբ Հայաստանի տարածքում պետք է իրականացվի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ ԹՐԻՓՓ-ը։ Այս ծրագրերի և Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության ապագան կորոշվի այս տարվա հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա վերը նշված մարտահրավերներին և հնարավորություններին, և պատրաստ կլինի պատասխանել լսարանի հարցերին»,- ասված է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728