2025 թվականի ընթացքում ՀՀ մուտք է գործել 5 մլն 201,747, իսկ դուրս է եկել 5 մլն 171,270 անձ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտատարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«2025 թվականը շրջադարձային է եղել հատկապես միգրացիայի և քաղաքացիության ծառայության համար, որովհետև երկրում տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով, սա չափազանց կարևոր արձանագրում է:
Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ բացառիկ են, որովհետև 2010 թվականից, երբ սկսել ենք հաշվարկել ՀՀ մուտքերի և ելքերի հաշվեկշիռը՝ առաջին անգամ է, երբ ունենք լիովին այլ պատկեր:
Վերջին 15 տարիների կտրվածքով՝ սա առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է: Միակ բացառությունն ունեցել ենք 2020 թվականին՝ Քովիդով պայմանավորված, սա պետք է դիտարկենք ոչ օրինաչափ իրավիճակ: Մենք գրանցել ենք արտագաղթի պատուհանի փակում, և մեր միգրացիոն իրավիճակում ներգաղթի միտումներ են ձևավորվում: Սա վկայում է ՀՀ ներքին անվտանգային մակարդակի, խաղաղության ջանքերի և մնացած այլ փոփոխությունների մասին»,- նշել է նա:






































