Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով. փաստաբան

Քիչ առաջ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը և Մկրտիչ Սրբազան ազատվեց կալանքից։

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։ Մկրտիչ Պռոշյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930