Հայաստանի ազգային հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն վիրահատության է ենթարկվել։ Այս մասին անձամբ հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան։
«Մարզական հավաքի մեկնարկից ի վեր մենք արդեն ունեցել ենք ութ խաղացող, որոնք վնասվածք են ստացել։ Իվուի իրավիճակի վերաբերյալ մենք չենք կարող նշել նրա խաղադաշտ վերադառնալու ճշգրիտ ամսաթիվը, քանի որ նա վիրահատության է ենթարկվել», — ասել է Արտիգան «Ռուբինի» YouTube-ի ալիքում հրապարակված հարցազրույցում։
26-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ խաղացել է նոյեմբերի 8-ին՝ ՌՊԼ-ի 15-րդ տուրի՝ «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում (0։0), որի վերջում փոխարինվել է վնասվածքի պատճառով։
Իվուն կազանյան թիմում հանդես է գալիս 2023 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ՌՊԼ-ում և Ռուսաստանի գավաթի խաղարկությունում անցկացրել է 19 հանդիպում՝ կատարելով 3 գոլային փոխանցում։






































