Տարածաշրջանում միջուկային զենք հայտնվելու դեպքում Անկարան կմիանա միջուկային սպառազինությունների մրցավազքին. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում նոր պետություններ միջուկային զենք ձեռք բերեն։

CNN Türk-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ Թուրքիան հետաքրքրված չէ տարածաշրջանային ուժերի հավասարակշռության կտրուկ փոփոխություններով։ Ըստ նրա՝ միջուկային զենքի տարածումը կարող է շղթայական ռեակցիա առաջացնել։

«Այս հարցը պետք է դիտարկել ընդհանուր ռազմավարական իրավիճակի համատեքստում։ Անկեղծ ասած, մենք չենք ցանկանում տարածաշրջանում տեսնել դրամատիկ փոփոխություններ, որոնք կարող են խախտել ուժերի ներկայիս հավասարակշռությունը։ Օրինակ՝ Իրանի հետ խնդրահարույց հարցեր ունեցող երկրները կսկսեն ձգտել միջուկային զենքի։ Եվ մենք, հավանաբար, ստիպված կլինենք միանալ այդ մրցավազքին։ Հետևաբար, չեմ կարծում, որ դա շատ օգտակար կլինի տարածաշրջանի համար», — ասել է Ֆիդանը։

Երբ նրան ուղղակիորեն հարցրել են՝ արդյոք Թուրքիան կցանկանար ինքն էլ միջուկային զենք ունենալ, Ֆիդանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ սահմանափակվելով լռությամբ և ժպիտով։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930