ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տեսա, որ ռուսաստանցի օլիգարխի թիմը հայտարարում է, որ իրենց իշխանության գալու դեպքում օլիգարխը իր գրպանից փող է տալու նախարարներին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ նրանք տենչում են այն ժամանակներին, երբ օլիգարխի եղբայրը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, և ծրարով փող էին բաժանում միմյանց, բայց նկարագրվածը քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն է։
Այս օտարածին օլիգարխներին թույլ չենք տալու մեր երկրին վերաբերվել Կալուգայի զավոդի պես»։





































