Skip to main content

Ռուսաստանի արդարադատության նախկին փոխնախարարին մահացած են գտել բնակարանում

ՌԴ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակարանում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են իրավապահ մարմինները:

​«3-րդ Կրասնոգվարդեյսկայա փողոցի տներից մեկի բնակարանում մահացած հայտնաբերվել է Սերգեյ Տրոպինը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

​Աղբյուրը հայտնել է նաև, որ արդարադատության նախկին փոխնախարար Սերգեյ Տրոպինի մահը քրեական բնույթ չի կրում:

Նշենք, որ Սերգեյ Տրոպինը արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 1996 թվականի փետրվարից մինչև 1997 թվականի մարտը: 1996 թվականի մայիսին նրան շնորհվել է արդարադատության 1-ին դասի պետական խորհրդականի կոչում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930