Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը եւ վարչապետ Քրիսթեն Միխալը տարաձայնություն ունեն Ռուսաստանի հետ բանակցությունների համար ԵՄ հատուկ բանագնացի նշանակման անհրաժեշտության հարցում։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։
Ավելի վաղ Կարիսը Euronews հեռուստաալիքի հարցազրույցում կոչ էր արել հատուկ եվրոպական բանագնաց նշանակել ՌԴ-ի հետ շփումների վերականգնման համար։ Նա ընդգծել էր, որ ընտրված հատուկ բանագնացը պետք է լինի «խոշոր եվրոպական երկրից», որը վայելում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի վստահությունը։
Միխալն իր հերթին հայտնել էր, որ ուղիղ բանակցությունները Ռուսաստանի հետ «տեղին չեն», քանի որ «Մոսկվայի պարագայում գործում է միայն ճնշումը»։
Գործակալությունն ընդգծել է, որ թեեւ Կարիսը ավելի շուտ խորհրդանշական պաշտոն է զբաղեցնում, նրա առաջարկի հանդեպ բացասական վերաբերմունքն արտացոլում է Ռուսաստանի հետ երկխոսությունը վերականգնելու գաղափարի հետ կապված անհանգստությունը։ Այդ գաղափարն արգելված է բալթյան երկրներում։






































