«ԵՄ արտահանման մեջ մեր մասնաբաժինը անցյալ տարի 4.7 տոկոս էր, այս տարի արդեն բարձրացել է և հասել 7.9 տոկոսի»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Անդրադառնալով աշխատատեղերի հարցին՝ Պապոյանը ասաց. «Տնտեսության զարգացման ամենալավ ցուցանիշներից մեկը գրանցված աշխատատեղերի թիվն է. դեկտեմբեր ամսին արդեն 821 հազար 470 գրանցված աշխատատեղ կար»:
Նա ընդգծեց՝ ասում են, թե չգրանցված աշխատողներն են գալիս գրանցվում, սակայն դա չափ ունի. «Կարող է լինել 10 հազար, 20 հազար, 100 հազար, բայց էդ ամեն ինչը չափ ունի. 6 տոկոսով աճել է աշխատավարձը, 6 տոկոսով՝ աշխատատեղերը, 6 տոկոսով՝ տնտեսությունը: Իսկ եթե լիներ խիստ անհամաչափություն, օրինակ՝ 26 տոկոսով աճեին աշխատատեղերը, բայց տնտեսությունն ու աշխատավարձն աճեին 6 տոկոսով, կասեի, որ թաքնված աշխատատեղերը եկել գրանցվել են: Եթե համաչափությունը պահպանվում է, նշանակում է, որ չգրանցվածի պոտենցիալը արդեն շատ քիչ է»:






































