Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես, դու ո՞վ ես․ Ալեքսանյանը՝ Կտրիճ Ներսիսյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հայտարարությանն ու գրել․

«Գևորգ Սրբազանը պատմում է, որ Կտրիճ Ներսիսյանը Հայ Առաքելական Եկեղեցու թեմերից մեկի անունը իր հրամանով դարձրել է «Հայ Առաքելական ՈՒՂՂԱՓԱՌ Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Թեմ»։

Ի՞նչ է սա, եթե ոչ մեր Եկեղեցին ձուլելու փորձ։

Ի՞նչ է սա, եթե ոչ մեր ինքնության դեմ արշավ։

Ի՞նչ է սա, եթե ոչ ինքնիրավչություն։

Դու ո՞վ ես, որ հազարամյա Եկեղեցու անունը փոխես։ Դու ո՞վ ես։

Այս չեկիստները մեր Եկեղեցու ու մեր ինքնության թշնամին են։ Սատարում ես Կտրիճին, ուրեմն սատարում ես մեր Եկեղեցու ձուլումը»։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930