Skip to main content

1972 թվականից ի վեր առաջին անգամ ՌԴ-ն և ԱՄՆ-ը ռազմավարական միջուկային ուժերը սահմանափակող պայմանագիր չունեն. Մեդվեդև

1972 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ) և Միացյալ Նահանգները ռազմավարական միջուկային ուժերը սահմանափակող պայմանագիր չունեն, սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Ահա և վերջ։ 1972 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը (նախկին ԽՍՀՄ) և Միացյալ Նահանգները ռազմավարական միջուկային ուժերը սահմանափակող պայմանագիր չունեն»,- նշել է նա և թվարկելով տասնամյակների ընթացքում Ռուսաստանի (նախկին ԽՍՀՄ) և Միացյալ Նահանգների միջև (1972, 1991, 1993, 2010 թվականներին) կնքված պայմանագրերը, շեշտել է, որ դրանք բոլորն արդեն անցյալում են։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930