Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նոր կեղծիքի մասին

Թուրքական լրատվական կայքերից մեկում հրապարկվել է մի հոդված, որը պարունակում է ստահոդ և մոլորեցնող պնդումներ, թե իբր Հայաստանում նախատեսվում է հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքի վերաբերյալ նախագիծ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մանրամասնելով․

«Պաշտոնապես հայտնում ենք, որ ապատեղեկատվություն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։

Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։

Ուստի, խնդրում ենք չտրվել պրովոկացիաներին»:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930