Այս պայմաններում, այս հոգեվիճակում ընտրություններ չեն կարող լինել. Պարույր Հայրիկյան

Ժողովրդավարությունը նշանակում է ընտրություններ, բայց այս պայմաններում, այս հոգեվիճակում ընտրություններ չեն կարող լինել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Երբ կան քաղկալանավորներ, դա նշանակում է չկա քաղաքական ազատություն։ Երբ դու նախնական կալանքի ես ենթարկում մարդուն, ասում ես պիտի չխոսես, պիտի ոչ մի բան չասես, էդ արդեն խոսքի սահմանափակում է։ Ընդհակառակը պիտի ասես՝ ազատ ես, քո խոսքը չի սահմանափակվում, մանավանդ դու դեռ դատված չես, բայց նկատի ունեցիր, որ քո պատասխանատվությունը կավելանա այս–այս դեպքում։ Համարձակվում են տնային կալանք տալ, և ասել, որ պիտի չխոսես։ Խոսքը Սամվել Կարապետյանի մասին է։

Այս պայմաններում, երբ դու խոսում ես ընտրություններով ինչ-որ բան փոխելու մասին, դու նշանակում է խախտում ես քրիստոնեական և «մի մտածիր վաղվա օրվա մասին» կարգը։ Այսօր դու տեսնում ես ապիկարություն, բայց չես բողոքում դրա դեմ, դրանով դու հաստատում ես, որ Նիկոլը քո ներկայացուցիչն է»,–ասաց նա։

Հարցին՝ ինքն առաջարկում է չմասնակցե՞լ ընտրություններին, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Ես այդպիսի բան չասացի, ուղղակի ընտրությունները հեռու են, և դու ընտրություններին պետք է նախապարաստվես այսօրվանից՝ մարդկանց աչքերը բացելով: Ես հինգ-վեց հոգով կամ 50 հոգով գնում եմ կառավարության դիմաց, ցույց եմ անում, «ոչ իր խախտումներին» կարգավիճակով, կամ այնտեղ կա «ձեռքերդ հեռու Հայ առաքելական եկեղեցուց, սահմանադրությունից, հայ ժողովրդից»։

Հիմա փետրվարի 18-ին կառավարության շենքի դիմաց կամ Հանրապետության հրապարակում հանրահավաք ենք անելու։ Եթե մարդիկ կգան, ապա ամբողջ հրապարակը կվերցնենք»։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728