2025–ի 4–րդ եռամսյակում գնաճը դանդաղել է. 12-ամսյա բնականոն գնաճը կազմել է 4․3%. ԿԲ

2025 թվականի չորրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճը դանդաղել է՝ դեկտեմբերին կազմելով 3.3%: Այդ ընթացքում 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 4․3%: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԲ–ից։

ԿԲ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, մասնավորաօպես, ասվում է. «ԱՄՆ-ում սպառման աճի բարձր տեմպը շարունակում է նպաստել հարաբերականորեն բարձր տնտեսական աճի և գնաճային միջավայրի ձևավորմանը: Այդուհանդերձ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկությունները՝ կապված տեխնոլոգիական ոլորտի զարգացումների հետ, ինչպես նաև ֆինանսական ակտիվների գների հնարավոր, հետագա ճշգրտման և աշխատաշուկայի պայմանների թուլացման ռիսկերը կարող են բացասական ազդեցություն ունենալ միջնաժամկետ աճի հեռանկարի վրա:

ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությունից բխող մակրոտնտեսական ազդեցությունները որոշակիորեն թուլացել են, այդուհանդերձ այն շարունակում է մնալ անորոշության հիմնական աղբյուրներից մեկը: Միջնաժամկետում, ԱՄՆ-ի պետական պարտքի ակնկալվող մեծացման պայմաններում երկարաժամկետ տոկոսադրույքների շուրջ անորոշությունը պահպանվում է»,- ասվում է որոշման մեջ՝ արձանագրելով, որ Հայաստանի հիմնական գործընկեր մյուս երկրներում միջնաժամկետ աճի ու պահանջարկի թուլացման ռիսկերն աստիճանաբար առարկայանում են:

Ըստ ԿԲ խորհրդի՝ նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել, իսկ պարենի համաշխարհային շուկաներից վերջին ամիսներին հիմնականում գնանկումային ազդեցություններ են փոխանցվում, բայց աշխարհաքաղաքական անորոշությունները և միջազգային առևտրային հարաբերություններում լարվածությունը շարունակում են համաշխարհային տնտեսությունում գների բարձր տատանողականության աղբյուր հանդիսանալ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728