Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, պետք է դառնանք ձեռներեցների երկիր. Նարեկ Կարապետյան

Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանա: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Վերջին 2 տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝ 5 տոկոսից դարձել 10 տոկոս: Անցած տարի մենք 3,000 փոքր ընկերություն ենք կորցրել: Մարդը՝ եթե 20 տոկոս շահույթ ունի, կեսը տալիս է հարկ, այս պարագայում իր համար չի կարող ապահովել նորմալ տնտեսական վիճակ:
Հայաստանում 69,000 տնտեսվարող շրջանառության հարկով է հարկվում, 27,000-ը՝ միջին և մեծ բիզնես է: 69,000-ը վճարում է մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը, այդ 2 տոկոսը՝ ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք միջազգային առևտրով կբերենք, փոքր բիզնեսին հարկելու կարիք չունենք:
Շահառուները լինելու են՝ գեղեցկության սրահները, փոքր կրպակները, հացի փռերը, փոքր խանութները: Միակ բանը, որի վրա աշխատելու ենք, դա այն է, որ միջին բիզնեսը չփորձի իրեն բաժանել ու դառնալ փոքր բիզնես: Մենք մասսայական հաջողություններ ենք գրանցելու, տարեկան 2,000-3,000 նոր ընկերություն է բացվելու:

Փոքր բիզնեսին ասելու ենք՝ աշխատատեղ ստեղծեք, մեծացեք, ոչ մի հարկային ձեզ մոտ չի գալու: Մինչև միջին բիզնես չդառնաք՝ ձեզ մոռանալու են, հենց դառնաք միջին բիզնես, կսկսեք վճարել, ինչպես բոլորը:
Սա հեղափոխական փոփոխություն է, բոլորը պետք է իմանան ու օգտագործեն այս հնարավորությունը, սկսեն զբաղվել ձեռներեցությամբ, պետք է լինենք ձեռներեցների երկիր»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728