Էստոնիան ծրագրում է դեսպանություն բացել Երևանում

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանպատրաստից հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանում Էստոնիայի դեսպանատուն բացելու հարցը։

«Բրյուսելը մարդկանց միավորելու յուրահատկություն ունի։ Հանպատրաստից հանդիպում ունեցա իմ սիրելի ընկեր, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս տարի Երևանում Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ մենք կրկին կհանդիպենք»,- գրել է Էստոնիայի ԱԳ նախարարը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է իր էստոնացի գործւնկերոջ գրառմանը։ «Միշտ հաճելի է հանդիպել իմ սիրելի ընկեր Մարգուս Ցահքնայի հետ։ Լինի ֆորմալ, թե հանպատրաստից հանդիպում՝ մենք գտնում ենք գործընկերությունն առաջ մղելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմա։ Անհամբեր սպասում եմ Ձեզ Երևանում ողջունելուն՝ ներառյալ Էստոնիայի դեսպանատան բացման ժամանակ»,- գրել է ՀՀ ԱԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031