Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի հետ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի կայքում:

«Պետքարտուղարը բարձր է գնահատել Իրաքի կառավարության նախաձեռնությունն ու առաջնորդությունը՝ Սիրիայի հյուսիս-արևելքում վերջերս տեղի ունեցած անկայունությունից հետո Իսլամական պետության ահաբեկիչների Իրաքում անվտանգ վայրեր տեղափոխման և կալանավորման գործընթացն արագացնելու հարցում: Պետքարտուղարը և վարչապետը քննարկել են երկրների կողմից Իրաքում գտնվող իրենց քաղաքացիների արագ վերադարձնելու և նրանց արդարադատության առջև կանգնեցնելու ուղղությամբ շարունակական դիվանագիտական ​​ջանքերը:

Պետքարտուղարը և վարչապետը նաև քննարկել են Իրաքում կառավարություն ձևավորելու վերաբերյալ ընթացիկ խորհրդակցություններն՝ ընդգծելով իրենց համատեղ հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրաքը կարողանա լիովին իրացնել իր ներուժը որպես Մերձավոր Արևելքում կայունության, բարգավաճման և անվտանգության ուժ: Պետքարտուղարն ընդգծել է, որ Իրանի կողմից վերահսկվող կառավարությունը չի կարող հաջողությամբ Իրաքի սեփական շահերը դնել առաջին տեղում, Իրաքին հեռու պահել տարածաշրջանային հակամարտություններից կամ առաջ մղել Միացյալ Նահանգների և Իրաքի միջև փոխշահավետ գործընկերությունը»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031