Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցած կիրակի օրը լարված տասը րոպեանոց հեռախոսազրույց են ունեցել՝ կապված ԱՄՆ նախագահի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ձգտման հետ, գրում է Express-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զանգը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սթարմերը գտնվում էր Չեքերսում։ Դրա համար նա չեղարկել է նախատեսված ելույթը կյանքի արժեքի մասին, որը պետք է անդրադառնար Թրամփի սպառնալիքներին՝ մաքսատուրքեր սահմանել եվրոպական դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի նկատմամբ, եթե նրանք դեմ հանդես գան ԱՄՆ գործողություններին Դանիայի տարածքում։
Բրիտանիայի վարչապետի խոսքը ԱՄՆ նախագահի հետ զրույցի ընթացքում բնութագրվել է որպես «հստակ և անկեղծ»։
Սթարմերը Թրամփին ասել է, որ մաքսատուրքերի կիրառումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ Գրենլանդիայի հարցում սխալ քայլ է։
Թրամփը բացահայտ հայտարարել է իր հետաքրքրվածությունն այդ տարածքով, որը նա անվանել է ռազմավարական կարևորություն ունեցող։
The Telegraph-ի տվյալներով, զրույցն ավարտվել է մի քանի րոպե անց, երբ Թրամփը հղում է արել նախնական պայմանավորվածությանը։
Անցած շաբաթ օրը ԱՄՆ նախագահը հայտարարել էր հնարավոր մաքսատուրքերի մասին եվրոպական երկրների համար, եթե Դանիան չհամաձայնի զիջել վերահսկողությունը Գրենլանդիայի նկատմամբ։






































