«Հայաստան» դաշինք, ձեզ հրահանգել են դուրս գալ քաղաքականությունից, ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շանսերը ցածր են. Վահագն Ալեքսանյան

Սիրելի «Հայաստան» դաշինք, հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել ու ձեզ հրահանգել են դուրս գալ քաղաքականությունից: Հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը՝ ըստ երևույթին գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը ու քաղաքական պասիվությունը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:

«Եթե դուք դուրս չեք եկել, ասեք դրա մասին մենք իմանանք: Ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են, ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են մի խոսեք ու մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջեցնում: Բոլոր փաստերը տանում են այդ որոշման կայացման մասին, դուք էլ որպես կատարող մարդիկ՝ չեք կարող չկատարել»,- նշել է նա:

Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո՝ ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի արձագանքներին ի պատասխան Ալեքսանյանը հորդորեց իրեն չընդհատել:

«Մի խոսեք տեղից, երբ որ ես այստեղից խոսում եմ: Խոսելու բան ունեք, գնացեք ուրիշ տեղերից խոսեք: Ես կորոշեմ՝ ինչի մասին խոսեմ, դուք չեք կարող որոշել, գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031