«Շատ դժվար է, իսկապես Ուկրաինայի ժողովրդի համար, անկեղծորեն կասեմ ձեզ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինքնաթիռում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ։
Նայեք, թե ինչպես են նրանք ապրում առանց ջեռուցման, երբ դրսում -20°C է, սարսափելի ցուրտ է, շատ դեպքերում այնտեղի կլիման նույնիսկ ավելի կոշտ է, քան Կանադայում։ Եվ այնուամենայնիվ, նրանք ապրում են առանց ջեռուցման։ Ես հարցրի նրանց, թե ինչպես են նրանք ընդհանրապես դիմանում դրան և ինչպես է հնարավոր այսպես ապրել, և Զելենսկին ինձ պատասխանեc, որ այն, ինչ նրանք անում են, իսկապես տպավորիչ է։ Այսպես ապրելն ապրել չէ։ Իսկապես», — ասել է ԱՄՆ նախագահը։






































