ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը խիստ քննադատել է եվրոպական երկրներին՝ ասելով, որ նրանք շարժվում են այն ուղղությամբ, ինչը նա անվանել է «քաղաքակրթության ինքնասպանություն», հաղորդել է CNN-ը։
«Եվրոպան, անկասկած, այդ ճանապարհին է. բարեբախտաբար, այն դեռ չի հասել այդտեղ, բայց արդեն իսկ գտնվում է քաղաքակրթական ինքնասպանության ճանապարհին»,- ասել է Վենսը։
Փոխնախագահը նշել է, որ Թրամփի վարչակազմի՝ Եվրոպայի նկատմամբ քննադատությունը բխում է այն քաղաքական, տնտեսական եւ ռազմական առումով ամրապնդված տեսնելու ցանկությունից։
«Մեզ միավորում է ընդհանուր քաղաքակրթական ժառանգությունը։ Չի կարելի փլուզել տնտեսությունը։ Ինչո՞ւ ենք մենք մտահոգվում ՆԱՏՕ-ի մասին։ Որովհետեւ մենք ուզում ենք, որ Եվրոպան կարողանա պաշտպանվել հարձակման դեպքում։ Մենք իսկապես սիրում ենք Եվրոպան»,- ասել է նա։






































