«Tricolor» Yerevan Night Run-ը անցկացնելու համար Հրազդանի կիրճի մարզական գոտին փակ կլինի երթևեկության համար

2026թ․ հունվարի 28-ին կանցկացվի «Tricolor» Yerevan Night Run գիշերային մրցավազք` նվիրված ՀՀ բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին։

Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումը կանցկացվի Հրազդանի կիրճի մարզական գոտում՝ «Ֆլորենս» համալիրի հատվածից մինչև Դավթաշենի կամրջի մոտ գտնվող գազի բաշխիչ ցանցը՝ 2,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում:

Նախապատրաստական փուլը կազմակերպելու նպատակով ժամը 13։00-ից մինչև 20։00-ն ճանապարահատվածը երկկողմանի ամբողջությամբ փակ կլինի երթևեկության համար։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728