Թրամփի կրտսեր որդին ԱՄՆ-ից զանգահարել է Լոնդոնի ոստիկանություն՝ հայտնելու կնոջ ծեծի մասին. NBC News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Բարոնը, անցյալ տարի զանգահարել է Լոնդոնի ոստիկանություն՝ կոչ անելով արձագանքելու կնոջ ծեծին, ըստ դատավարության ընթացքում հրապարակված զանգի սղագրության, հաղորդում է NBC News-ը:

«Ես զանգահարում եմ ԱՄՆ-ից, և հենց նոր զանգ ստացա մի աղջկանից, գիտե՞ք, նրան ծեծում են»,- ասել է Թրամփը անցյալ տարվա հունվարին, ըստ դատախազների կողմից հրապարակված սղագրության:

«Դա տեղի է ունեցել մոտ ութ րոպե առաջ,- հավելել է նա,- ես հենց նոր հասկացա, թե ինչպես… ինչպես զանգահարել մեկին: Սա իսկապես շտապ է»: Դատախազները հրապարակել են հեռախոսազրույցի սղագրությունը՝ որպես ապացույց 22-ամյա Մատվեյ Ռումյանցևի լոնդոնյան դատավարության ժամանակ, որը, ըստ Մեծ Բրիտանիայի մամուլի ասոցիացիայի, մեղադրվում է ենթադրյալ զոհի վրա հարձակման և բռնաբարության մեջ, բայց հերքում է մեղադրանքները:

Արտակարգ իրավիճակների ծառայություններին զանգը կատարվել է անցյալ տարվա հունվարին: Բրիտանական մամուլի ասոցիացիան հինգշաբթի հայտնել է, որ ենթադրյալ զոհի անունը չի կարող նշվել իրավական պատճառներով: NBC News-ը կապ է հաստատել Ռումյանցևի փաստաբանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար: Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ: Ըստ մեղադրողների հրապարակած զանգի սղագրության՝ օպերատորը Թրամփից մանրամասն տեղեկություններ է խնդրել անձի մասին, մասնավորապես՝ նրա անունը, տարիքը և թե որտեղից է ճանաչում նրան։

«Այսինքն՝ այդ մանրամասները կարևոր չեն, նրան ծեծում են»,- ասել է նա՝ մի քանի պատասխաններ տալուց հետո, որոնք հեռացվել էին սղագրությունից: Հարցին, թե ինչպես է նա ստացել տեղեկաությունը, Թրամփը պատասխանել է, թե «նա է զանգահարել և ասել, որ ինչ-որ մեկը ծեծում է իրեն»։

Երբ Թրամփին կրկին հարցրել են, թե որտեղից է ճանաչում նրան, նա պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ այդ մանրամասները կարևոր են: Նրան լավ ծեծում են, բայց ամեն ինչ կարգին է: Ես նրա հետ ծանոթացել եմ նաև սոցիալական ցանցերում: Չեմ կարծում, թե դա կարևոր է: Նրան ծեծում են»,- կրկնել է նա։

Ի պատասխան՝ օպերատորը Թրամփ կրտսերին խնդրել է «վերջ տալ անքաղաքավարությանը» և պատասխանել հարցերին։

«Եթե ուզում եք օգնել այս մարդուն, իմ հարցերին կպատասխանեք հստակ և ճշգրիտ, շնորհակալություն»,- ասել է օպերատորը՝ ըստ սղագրության։ Այնուհետև Թրամփն ասել է, որ չի ճանաչում աղջկա վրա հարձակված անձին և բազմիցս շեշտել արտակարգ իրավիճակի մասին։

«Նա իսկապես շատ ծանր ծեծված է, և զանգը մոտ ութ րոպե առաջ էր,- ասել է նա,- Ես չգիտեմ, թե ինչ կարող էր պատահել մինչ այդ։ Կներեք անքաղաքավարի լինելու համար»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031