Ոսկու բորսայական գինը հինգշաբթի բարձրացել է ավելի քան 1%-ով՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 4900 դոլարը մեկ տրոյական ունցիայի համար, հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով սակարկության տվյալները։
Այսօր երեկոյան դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում փետրվարյան ոսկու ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ աճել է 59,51 դոլարով կամ 1,24%-ով՝ հասնելով 4897,1 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։
Մի քանի րոպե առաջ այդ ցուցանիշը պատմության մեջ առաջին անգամ գերազանցեց 4900 դոլարը։






































