Skip to main content

ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում, հայտնում է ТАСС-ի թղթակիցը օդանավակայանից։

Ինքնաթիռը ժամանել է Մոսկվայի ժամանակով մոտավորապես 22:35-ին։

Նախկինում հաղորդվել էր, որ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցած Ուիթքոֆի ինքնաթիռը Ցյուրիխից մեկնել է տեղական ժամանակով 17:47-ին (Մոսկվայի ժամանակով 19:47-ին) և ուղևորվել Մոսկվա։ Ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և ձեռնարկատեր Ջարեդ Քուշների հետ տեղի կունենա Մոսկվայի ժամանակով ուշ երեկոյան։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31