Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին. թիրախային կրшկոցներ չեն եղել․ Մարկուս Ռիտեր

Վաշինգտոնյան հանդիպումներից հետո որևէ միջադեպ չի արձանագրվել հայ-ադրբեջանական սահմանին։ Գիշերը օդ կրակոցներ երկու կողմերից եղել են, բայց թիրախային կրակոցներ սահմանային դիրքերի միջև՝ ոչ, հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ նշելով, որ կարող են կայունություն բերել, օգնել թոթափել լարվածությունը տարածաշրջանում և սա է արդյունքը, որ կարող են երաշխավորել։

«2025 թվականի գարնանը կրակոցներ են եղել Գորիսից հյուսիս և Սոթքից արևելք ընկած հատվածում։ Մենք դիտարկել ենք, և այդ միջադեպերը դադարել են։

Միջադեպեր եղել են 2023 թվականի ամռանը՝ ծավալուն, Երասխում, Սոթքում, Ներքին Հանդում՝ 2024 թվականին։

Ես հպարտանում եմ, որ միջադեպերը դադարել են սահմանին։

Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու վավերացվի, մեր կարիքն այլևս չի լինի, սակայն մենք շարունակելու ենք այցելել սահմանամերձ համայնքներ։ Կա փոխհամաձայնություն, որ շարունակենք մեր աշխատանքը, այցելություններ կատարենք սահմանամերձ համայնքներ»,- հավելել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031