«Ցրվենա Զվեզդան» նվազագույն հաշվով հաղթել է «Մալմյոյին»

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի 7-րդ տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ շվեդական «Մալմյոյի» նկատմամբ՝ 1:0 հաշվով։

Խաղի միակ և հաղթական գոլը 16-րդ րոպեին Մարկո Արնաուտովիչի փոխանցումից հետո խփեց Վասիլիե Կոստովը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և անցկացրեց ամբողջական հանդիպում։

Լիգայի փուլի վերջին տուրում Դեյան Ստանկովիչի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կմրցի Վիգոյի «Սելտայի» դեմ, իսկ «Մալմյոն» կհյուրընկալվի բելգիական «Գենկին»։ Հանդիպումները կկայանան հունվարի 29-ին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031