ԱՄՆ-ը Եվրոպային կհիշեցնի Գրենլանդիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Դավոսում, հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհիշի, եթե Եվրոպան մերժի Գրենլանդիան զավթելու իր փորձերը, հաղորդում է NBC News-ը։

«Մեր խնդրածը սառույցի մի կտոր է՝ աշխարհը պաշտպանելու համար, իսկ նրանք այն մեզ չեն հանձնի։ Մենք երբեք ուրիշ բան չենք խնդրել, և կարող էինք պահել այդ հողակտորը, բայց դա չենք արել»,- ասել է Թրամփը։

Ըստ ԱՄՆ նախագահի՝ «Եվրոպան ընտրության հնարավորություն ունի»։

«Դուք կարող եք ասել՝ այո, և մենք շատ շնորհակալ կլինենք, կամ կարող եք ասել՝ ոչ, և մենք կհիշենք, որ ուժեղ և անվտանգ Ամերիկան ​​նշանակում է ուժեղ ՆԱՏՕ, և դա այն պատճառներից մեկն է, որ ես ամեն օր աշխատում եմ այն ուղղությամբ, որպեսզի մեր բանակը շատ հզոր լինի»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031