Թրամփը նշել է ութ եվրոպական երկրների նկատմամբ մաքսատուրքերի վերացման պայմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ ութ եվրոպական երկրների նկատմամբ փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող մաքսատուրքեր չի կիրառի, , եթե այդ երկրները թույլ չտան Միացյալ Նահանգներին վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ։

Շաբաթ օրը Թրամփը հայտարարեց, որ 10%-անոց մաքսատուրք կսահմանի Դանիայի, Միացյալ Թագավորության և հաջորդ ամիս մեկնարկող ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող այլ երկրների նկատմամբ։ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ ունեցած շատ արդյունավետ հանդիպման հիման վրա մենք ստեղծեցինք Գրենլանդիայի և, իհարկե, ամբողջ Արկտիկական տարածաշրջանի վերաբերյալ ապագա համաձայնագրի շրջանակ։ Այդ փոխըմբռնման հիման վրա ես չեմ կիրառի այն մաքսատուրքերը, որոնք պետք է ուժի մեջ մտնեին փետրվարի 1-ից»,- Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահը։

Թրամփն ասել է, որ եթե այդ երկրները մինչև հունիս չկատարեն իր պահանջները, մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%։

NBC News-ի տվյալներով՝ Թրամփի շաբաթավերջին արված հայտարարությունը ցնցումներ է առաջացրել համաշխարհային շուկաներում։ Մաքսատուրքերը վերացնելու մասին նրա հայտարարությունից հետո բաժնետոմսերը բարձրացել են օրական առավելագույնի։

Թրամփի հայտարարությունից մի քանի ժամ առաջ Եվրախորհրդարանը կասեցրել է անցյալ ամռանը դաշինքի հետ Թրամփի կնքած կարևորագույն առևտրային համաձայնագրի վերջնական հաստատումը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031