Skip to main content

Ինքնաշեն կառույցների սեփականատերերը կարող են մինչև տարեվերջ գրանցել դրանց նկատմամբ իրենց իրավունքները․ պաշտոնյա

Հայաստանում ինքնաշեն կառույցների սեփականատերերը հնարավորություն են ստացել մեկ տարվա ընթացքում՝ 2026 թվականի հունվարի 20-ից դեկտեմբերի 31-ը, գրանցել դրանց նկատմամբ իրենց իրավունքները։ Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

Նա հստակեցրել է, որ գրանցման ենթակա են այն շինությունները, որոնք երևում են 2021 թվականին կազմված քարտեզների վրա։

Թովմասյանը հայտնել է, որ սա դեռ չի նշանակում ինքնակամ կառույցների օրինականացում, այլ միայն համապատասխան անշարժ գույքի հաշվառում։

Նրա խոսքով՝ նախկինում իրականացված մոնիթորինգի արդյունքում Հայաստանում հաշվառվել է շուրջ 70 հազար ինքնաշեն կառույց։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930