«Հերքում եմ և արդեն դիմել եմ ԱԱԾ». ՔՊ–ական պատգամավորը՝ շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ բացելու մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հերքում է համացանցում տարածված տեղեկությունները, թե իբր ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երկրից մեծ գումարներ են դուրս բերել և Շվեյցարական բանկում 300 հազար դոլարի հաշիվ է բացել։

«Ես դեռ ուրբաթ այս հարցով դիմել եմ Ազգային անվտանգության ծառայության։ Ես TikTok-ով տեսել եմ այդ հրապարակումը, որը ակտիվ տարածվում է, և դիմել եմ իրավապահ համակարգին, տեսնենք ինչ կբացահայտեն»,– NEWS.am–ի հետ զրույցում նշեց նա։

«Եթե ես ունենայի նման հաշիվ, դժվար թե դիմեի իրավապահներին, իհարկե չունեմ։ Ես հայտարարագիր լրացնող պաշտոնյա եմ և իմ հայտարարագրում դուք չեք տեսնի նման հաշիվ, այն էլ այդպիսի թվերով։

Բոլոր հանգամանքների հետ կապված՝ թանկ զարդերի, հաշիվների պարունակության հետ կապված, դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն, հղում եմ տվել, տեսանյութն եմ նաև քաշել, որպեսզի հետո ջնջեն նաև կարողանան գտնել այդ պրոֆիլը։ Այնպես որ բնականաբար հերքում եմ»,– հայտարարեց պատգամավորը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031