Skip to main content

Պուտինն ԱՄՆ-ից հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին». Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին», և այդ հնարավորությունն ուսումնասիրվում է։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Իսկապես, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ​​​​ուղիներով առաջարկ է ստացել միանալու այս «Խաղաղության խորհրդին: Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկի բոլոր մանրամասները: Հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր մանրամասները պարզաբանելու համար», — նշել է Պեսկովը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930